Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստը զայրացած ցած նետեց իր մարզաշապիկը

Մադրիդի «Ատլետիկոյի» պորտուգալացի հարձակվող Ժոան Ֆելիքսը դժգոհ է մնացել այն փաստից, որ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի «Բրյուգեի» հետ խաղում փոխարինման դուրս չի եկել։

Ֆելիքսը հանդիպումը սկսեց պահեստայինների նստարանից: Երկրորդ խաղակեսում ֆուտբոլիստի նիարդները սկսեցին տաքանալ, սակայն այն բանից հետո, երբ «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն վերջին փոխարինումն արեց և Ֆելիքսին խաղադաշտ դուրս չբերեց, պորտուգալացին զայրացած մարզաշապիկը նետեց խաղադաշտ ու գնաց պահեստայինների նստարանին։