Էդեն Ազարի ապագան հայտնի է Մադրիդի «Ռեալում»

Մադրիդի «Ռեալը» կարող է անվճար բաց թողնել թիմի հարձակվող Էդեն Ազարին։

Ինչպես տեղեկացնում է El Nacional-ը, մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է խզել պայմանագիրը 31-ամյա բելգիացու հետ՝ աշխատավարձը կրճատելու համար։

Ազարի գործող պայմանագիրը ակումբի հետ լրանում է 2024 թվականի ամռանը: