Ֆրանսիական ՊՍԺ-ն պատրաստ է վաճառքի հանել թիմի ռմբարկու Կիլիան Մբապպեին: Ակումբը ֆուտբոլիստի համար 400 միլիոն եվրո է պահանջում, գրում է պորտուգալացի ինսայդեր Անտերո Էնրիկեն:
Ավելի վաղ հայտնել էինք որ Կիլիան Մբապպեն դժգոհ է ՊՍԺ-ի ղեկավարությունից և ցանկանում է հեռանալ: Ֆուտբոլիստով հետաքրքրված են անգլիական «Լիվերպուլն» ու Մադրիդի «Ռեալը»:
Ընթացիկ մրցաշրջանում Կիլիանը ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 12 խաղի և խփել 11 գոլ: Նրա պայմանագիրը փարիզյան ակումբի հետ գործում է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը: