Քրիստոֆ Գալտյեն կիսվել է ՊՍԺ – «Բենֆիկա» հանդիպման սպասելիքներով

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն պատմել է, թե ինչ է ակնկալում Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի՝ «Բենֆիկայի» հետ հանդիպումից։

«Եթե մենք նյարդայնանում ենք, ապա դա վերջին հանդիպման պատճառով է, այլ ոչ թե ակումբում լարվածության պատճառով»,- Գալտյեի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։