«Յուվենտուսի» ղեկավարությունը չի պատրաստվում բաժանվել թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիից, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբը ցանկանում է մարզչին ժամանակ տալ մինչև 2022 թվականի ավարտը՝ իրավիճակը շտկելու համար։
Լրատվամիջոցները գրում են, որ նման որոշման պատճառը պայմանագրով նախատեսված բարձր փոխհատուցումն է դրա վաղաժամկետ խզման դեպքում:
Ա Սերիայի ինը տուրից հետո «Յուվենտուսը» 13 միավորով 8-րդ տեղում է։