Ադրիեն Ռաբյոն խոսել է ապագայի վերաբերյալ իր պլանների մասին

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն ասել է, որ դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում։

«Անկեղծ ասած, ես չգիտեմ, թե արդյոք կերկարաձգեմ պայմանագիրս ակումբի հետ։ Հիմա մտածելու բան շատ ունեմ։

Ես կենտրոնացած եմ խաղի վրա, որպեսզի օգնեմ թիմին դուրս գալ բարդ իրավիճակից։ Կտեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է Ռաբյոն:

27-ամյա կիսապաշտպանի գործող համաձայնագիրը «Յուվենտուսի» հետ հաշվարկված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է յոթ հանդիպում և դարձել երկու գոլի հեղինակ: