Մադրիդի «Ատլետիկոն» կատալոնական «Բարսելոնայից» գնել է Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Կողմերը 4 տարվա պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: Մադրիդցիները Գրիզմանի տրանսֆերի համար վճարել են 20 միլիոն եվրո, ևս 4 միլիոն բոնուս կատալոնական ակումբը կստանա հետագայում:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Գրիզմանն «Ատլետիկոյի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 11 խաղի, խփել 3 գոլ և կատարել 2 արդյունավետ փոխանցում: