Ռոդրիգո դե Պաուլը, գուցե տեղափոխվի Ա Սերիա

«Ատլետիկոյի» կիսապաշտպան Ռոդրիգո դե Պաուլը կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում»: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Նշվում է, որ թուրինյան ակումբը կիսապաշտպանի տրանսֆերի համար հունվարին կդիմի  «Ատլետիկոյին»:

Արգենտինացու գործող պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը: