«Միլանի» հարձակվողը վնասվածք է ստացել

«Միլանի» հարձակվող Չարլզ Դե Կետելարեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Չեմպիոնների լիգայի «Չելսիի» դեմ հանդիպումը, հայտնում է ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն:

Բելգիացի ֆուտբոլիստը չի մասնակցել ռոսոներիների մարզմանը, որը տեղի է ունեցել այսօր՝ հոկտեմբերի 10-ին։ Պատճառը մկանների վնասումն է։

Այսպիսով, Դե Կետելարեն դարձավ «Միլանի» մեկնարկային կազմում ևս մեկ ֆուտբոլիստ, ով չի կարողանա մասնակցել «Չելսիի» դեմ հանդիպմանը։