«Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն կարող է կարիերան շարունակել Իսպանիայում։
Ինչպես տեղեկացնում է Tuttomercatoweb-ը, Իտալացի գործակալ Ժոաո Սանտոսն այս պահին գտնվում է Կատալոնիայի մայրաքաղաքում, որտեղ բանակցություններ է վարում «Բարսելոնայի» հետ՝ իր ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերի շուրջ, ով ցանկանում է հեռանալ Անգլիայից։
30-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։
Անցած ամառ «Բարսելոնան» պայմանագիր է կնքել Մարկոս Ալոնսոյի և Անդրեաս Քրիստենսենի հետ, ովքեր լոնդոնյան ակումբից հեռացել են անվճար տրանսֆերներով: