«Ռոմայի» 28-ամյա արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան վնասվածք է ստացել Իտալիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Լեչեի» հետ խաղում (2:1), որում դարձել է գոլի հեղինակ, և երկու րոպե անց փոխարինվել է։ Ինչպես նշել է հռոմեացիների մարզիչ Ժոզե Մոուրինյոն, մեծ հավանականությամբ վնասվածքը ծանր է։
«Վնասվածքը շատ լուրջ է թվում: Ես կասեի, որ ամեն ինչ վատ է»,- Մոուրինյոյի Twitter-ում մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն: