«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի «Արսենալից» կրած 3:2 հաշվով պարտության մասին:
«Ես չափազանց հիասթափված եմ։ Կարծում եմ՝ երեք գոլերում էլ առանցքային սխալներ թույլ տվեցինք։ Մենք վաղաժամ գոլ բաց թողեցինք, ինչը մեզ խանգարեց մտնել խաղի մեջ։ Կարծում եմ, որ ոչ-ոքին արժանի արդյունք կլիներ: «Լիվերպուլը» դուրս է մնում չեմպիոնական պայքարից», – Կլոպի խոսքերը մեջբերում է BBC-ն: