«Չելսիի» պաշտպան Տիագու Սիլվան գնահատել է իր թիմակից Ռիս Ջեյմսի խաղը և կարծիք հայտնել, որ նա կարող է դառնալ համաշխարհային մակարդակի աստղ։
«Նա շատ երիտասարդ ֆուտբոլիստ է, բայց խաղում է այնպես, ինչպես երկար տարիներ խաղադաշտում է եղել: Ինձ համար հեշտ է խոսել նրա մասին, ինձ շատ է դուր գալիս: Հուսով եմ, որ նա կարող է պահպանել հաղթական մտածելակերպը, քանի որ նա մեկն է, ով շատ է աշխատում և արժանի է հաջողության»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է goal-ը: