«Ինտերի» առաջատարներից մեկը՝ «Լիվերպուլի» դիտակետում

«Լիվերպուլը» հետաքրքրված է «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելայի ծառայություններով։

Ինչպես հայտնում է Calciomercato-ն` միլանյան ակումբը ցանկանում է Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստի վաճառքից ստանալ առնվազն 90 մլն եվրո։

Անգլիական ակումբը պատրաստ է որպես փոխանակում առաջարկել Նաբի Կեյտային՝ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը նվազեցնելու համար։

Նշվում է, որ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը տպավորված է 25-ամյա Բարելայի ցուցադրած խաղով: