Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին վերլուծել է Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում «Խետաֆեի» նկատմամբ տարած հաղթանակը (1-0):
«Մենք վերահսկում էինք խաղի ընթացքը և այդքան շուտ հաշվի մեջ առաջ անցնելը շատ օգնեց: Բայց մենք չկարողացանք ժամանակից շուտ վճռել խաղի ելքը և ինտրիգը պահպանվեց մինչև վերջ:
Մենք իրականացրինք մեր առջև դրված խնդիրը և դա ամենակարևորն է: Միլիտաոն ու Ռյուդիգերը հիանալի հանդիպում անցկացրին:
Ես ֆուտբոլիստներին խնդրել էի ռիսկային փոխանցումներ չկատարել, և վերահսկել գնդակը»:
«Բարսելոնայի» դեմ խաղում պաշտպանության մասին
«Դեռ չգիտեմ, թե երեքշաբթի ով կխաղա «Շախտյորի» դեմ: Տեսնենք՝ ով «Բարսելոնայի» դեմ խաղում կլինի մեկնարկային կազմում : Դեռ մտածելու ժամանակ կա»,- «Ռեալի» գլխավոր մարզչի խոսքը մեջբերում է Marca-ն: