Կիլիան Մբապպեն 2024 թվականին կարող է հեռանալ ՊՍԺ-ից

Ֆրանսիական հեղինակավոր L’Equipe ամսագրին հայտնի են դարձել ՊՍԺ-ի և հարձակվող Կիլիան Մբապպեի նոր պայմանագրի կարևոր դետալներ։

Փարիզյան ակումբը մայիսին հայտարարեց աշխարհի չեմպիոնի հետ համաձայնագրի երկարաձգման մասին՝ մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։

Սակայն, ըստ աղբյուրի, Մբապպեն փաստացի պայմանագիրը ստորագրել է երկու տարով՝ միայն իր համաձայնությամբ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Այսպիսով, 23-ամյա ֆուտբոլիստը 2023/24 մրցաշրջանի ավարտին կարող է հեռանալ փարիզյան ակումբից։