Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին աջակցել է թիմի ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմային: Լա Լիգայի 7-րդ տուրում «Օսասունայի» դեմ կայացած խաղում Բենզեման չիրացրեց 11-մետրանոցը ինչի արդյունքում ակումբը միավորներ կորցրեց:
«Կարիմը լավ մարզավիճակում չէ, վատ կարծիքներ կարող են հնչել և դա նորմալ է պրոֆեսիոնալ ֆուտբոլում: Սայն դա չի վերաբերում ո՛չ մեզ, ո՛չ Կարիմին»,- Անչելոտտիի խոսքը մեջբերում է «Ռեալի» պաշտոնական կայքը:
34-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 7 խաղի, խփել 4 գոլ: Ֆրանսիացին վնասվածքի պատճառով բաց էր թողել «Մալյորկայի», «Աթլետիկոյի» ու «Լայպցիգի» դեմ խաղերը: