Ուիլյամ Սալիբան կարող է տեղափոխվել Լա Լիգա

«Արսենալի» պաշտպան Ուիլյամ Սալիբան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել «Բարսելոնա»:

Իսպանական ակումբը դիտարկում է  21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու տարբերակը: Այս մասին  հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

21-ամյա Սալիբան միացել է «Արսենալին» 2019 թվականի ամռանը, և ֆրանսիացի պաշտպանի տրանսֆերը քիչ հավանական է, քանի որ նա դարձել է «զինագործների» մեկնարկային կազմում լիարժեք ֆուտբոլիստ։

Անգլիայի Պրեմիեր լիգայի ութ հանդիպումներում  նա խփել է երկու գոլ և կատարել գոլային փոխանցում։