Խոսեպ Գվարդիոլա. «Հոլանդի տարիքի ոչ ոք չի կարող մրցել նրա հետ»

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան դանիական «Կոպենհագենի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի խաղից առաջ գովեստի խոսքեր է հղել նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի հասցեին։

«Հոլանդի տարիքի ոչ ոք չի կարող մրցել նրա հետ։ Նրա խաղային վիճակագրություւնը խոսուն է։

Նա պարզապես գոլեր խփող հարձակվող չէ։ Եվ դա պայմանավորված է նրա կրթությամբ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։