Չնայած մամուլում շրջանառվող լուրերին, որ «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», այդուհանդերձ, տեղեկություն կա նաև, որ սլովենացին կմնա ակումբում և նոր պայմանագիր կկնքի «Ատլետիկոյի» հետ:
Ինչպես հաղորդում է Todofichajes-ը, Մադրիդի «Ատլետիկոն» նոր երկարաժամկետ պայմանագիր կկնքի դարպասապահի հետ, մինչեւ 2028 թվականի ամառ:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում նաև, որ Օբլակի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Թոթենհեմը»:
Պայմանագիրը պաշտոնապես կկնքվի 2022 թվականի Աշխարհի առաջնության ավարտից հետո։