«Թոթենհեմի» հարձակվող Լուկաս Մոուրան կարող է կարիերան շարունակել Իսպանիայում, հայտնում է Vamos Mi Sevilla-ն։
Աղբյուրի համաձայն՝ 30-ամյա բրազիլացուն հավակնում է ձեռք բերել «Սևիլիան»: Իսպանական ակումբը կփորձի իրականանացնել տրանսֆերը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ընթացիկ մրցաշրջանում Մոուրան Պրեմիեր Լիգայում անցկացրել է 2 հանդիպում։ Նախորդ մրցաշրջանում նա 45 խաղում դարձել է 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։