«Սամպդորիայի» գլխավոր մարզչի պաշտոնին հավակնում է ակումբի նախկին մարզիչ Ռոբերտո Դ’Ավերսան, ինչպես նաև Կլաուդիո Ռանիերին, հայտնում է Corriere dello Sport-ը։
Իտալիայի առաջնության 8-րդ տուրում «Սամպդորիան» 0:3 հաշվով պարտվեց «Մոնցային», հետո Մարկո Ջամպաոլոն հեռացվեց գլխավոր մարզչի պաշտոնից։
Նշենք, որ «Սամպդորիան» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին՝ 20-րդ տեղը։