Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ հարձակվող Կարիմ Բենզեման այս տարի կստանա «Ոսկե գնդակը»:
«Բենզեման արդեն արժանացել է ՈՒԵՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին և մոտ օրերս կստանա «Ոսկե գնդակը»: Ոչ ոք դրանում չի կասկածում»,- ասել է Պերեսը։
Անցած մրցաշրջանում Բենզեման «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 46 խաղում դարձել է 44 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ: