Լուկա Մոդրիչ. «Բենզեման մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է, ում հետ խաղացել եմ»

«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է իր թիմակից Կարիմ Բենզեմայի մասին:

«Բենզեման կատարյալ է: «Ինը» և «տասը» համարները՝ մեկ ֆուտբոլիստի մեջ, տաղանդի և ուժի, խաղասիրության և աշխատասիրության խառնուրդ: Մեծագույն ֆուտբոլիստներից մեկը, ում հետ երբևէ խաղացել եմ:

Իհարկե, նա արժանի է «Ոսկե գնդակին», քանի որ այս մրցաշրջանը նա անցկացրեց ամենաբարձր մակարդակով»,- Մոդրիչի խոսքերն է մեջբերում Sportske Novosti-ն։