«Էվերթոնի» սեփականատեր Ֆարհադ Մոշիրին կարող է ակումբը վաճառել ամերիկացի գործարար Մաչեկ Կամինսկուն, հայտնում է Financial Times-ը:
Ըստ աղբյուրի՝ կողմերը մոտ են համաձայնության գալուն։
Նշվում է, որ գործարքի արժեքը կարող է կազմել մոտ 400 մլն ֆունտ։
Անգլիայի Պրեմիեր Լիգայի 7 տուրից հետո «Էվերթոնը» վաստակել է 7 միավոր եւ մրցաշարային աղյուսակում 13-րդն է։