Յուրգեն Կլոպը խոսել է թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկի մասին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հասցեին քննադատության մասին։ Նա խիստ քննադատության է ենթարկվել Անգլիայի հավաքականի խաղերի ժամանակ:

«Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը լավ պաշտպան է, բայց միշտ չէ, որ լավ է պաշտպանվում։ Մենք աշխատում ենք դրա վրա։ Նա դեռ երիտասարդ է, ընդամենը 23 տարեկան է»,- մարզչի խոսքերը մեջբերում է sport-ը: