Անգլիացի հայտնի լրագրող Ջեյմս Դակերը հայտնում է, որ «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը պատրաստվում է կրկնապատկել անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի աշխատավարձը:
Ղեկավարությունը մտադիր է 4 տարով երկարաձգել ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը, իսկ նոր պայմանագրով նա կվաստակի շաբաթական 280 հազար ֆունտ ստեռլինգ:
Ֆոդենն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 10 խաղում խփել է 3 գոլ ու կատարել 2 գոլային փոխանցում: