Պաշտոնական. Գիլերմո Մարիպանը երկարաձգեց պայմանագիրը «Մոնակոյի» հետ

«Մոնակոն» հայտարարել է Չիլիի հավաքականի պաշտպան Գիլերմո Մարիպանի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:

Մոնեգասկների և 28-ամյա ֆուտբոլիստի միջև պայմանագիրը երկարաձգվել է մեկ մրցաշրջանով՝ մինչև 2025 թվականի ամառ։

Մարիպան «Մոնակո» է տեղափոխվել «Ալավեսից» 2019 թվականի ամռանը 18 միլիոն եվրոյի դիմաց։Ակումբում նա հասցրել է անցկացնել 74 հանդիպում, որոնցում դարձել է 7 գոլի հեղինակ։