Մադրիդի «Ռեալը» և պաշտպան Ֆերլան Մենդին չեն կարողանում համաձայնության գալ պայմանագրի երկարաձգման շուրջ, հայտնում է AS-ը:
Նշվում է, որ պայմանագրի երկարաձգման հարցը հետաձգվում է կողմերի միջև առկա անհամաձայնությունների պատճառով։ Այլ մանրամասներ դեռևս չեն նշվում:
Այս մրցաշրջանում Մենդին «Ռեալի» կազմում անցկացրել է 15 հանդիպում և գոլ չի խփել։ Պաշտպանի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։