«Յուվենտուսը» հետաքրքրված է Մենխենգլադբախի «Բորուսիայի» պաշտպան Ռամի Բենսեբաինիով, հայտնում է Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ թուրինյան ակումբը ակնկալում է 27-ամյա ալժիրցու հետ պայմանագիր կնքել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
«Յուվենտուսը» ակնկալում է, որ կկարողանա ֆուտբոլիստին գնել շուկայականից ցածր գնով, քանի որ ներկայիս թիմի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի վերջը:
Պաշտպանով հետաքրքրված է նաև «Վեսթ Հեմը», սակայն «մուրճերը» պատրաստ չեն «Յուվենտուսի» հետ մրցակցել ֆուտբոլիստի անձնական պայմանագրի պայմանների հարցում։
2022/23 մրցաշրջանում Բենսեբաինին «Բորուսիայի» կազմում անցկացրած 7 խաղում 3 գոլ է խփել։ Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 17 միլիոն եվրո: