«Ինտերի» կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչը վնասվածքի պատճառով բաց կթողնի մեկ ամիս, հայտնում է Sky Sport Italia-ն:
29-ամյա կիսապաշտպանը վնասվածք էր ստացել Ազգերի Լիգայի Ավստրիայի դեմ խաղում (3:1): Նա փոխարինվեց առաջին խաղակեսի արդեն 18-րդ րոպեին։
Ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ազդրի մկանի պատռվածք։ Մարսելոն վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ 3-4 շաբաթ։