Բրահիմ Դիասը, գուցե վերադառնա Լա Լիգա

Մադրիդի «Ռեալը» դիտարկում է «Միլանի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը վերադարձնելու տարբերակը, հայտնում է Football Espana-ն։

Ըստ աղբյուրի՝ այս տարբերակը հնարավոր է, եթե Մարկո Ասենսիոն հեռանա Արքայական ակումբից։

«Միլանը» Դիասին 2 տարով վարձակալել է Մադրիդի «Ռեալից» 2021 թվականի հուլիսին։

Իտալական ակումբն իրավունք ունի գնել 23-ամյա իսպանացուն 22 միլիոն եվրոյով, սակայն մադրիդցիները կարող են հետ գնել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը 30 միլիոն եվրոյով։

2022/23 մրցաշրջանում Դիասը «Միլանի» կազմում անցկացրած 7 խաղում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո: