Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Էկտոր Բելերինը վնասվածք է ստացել մարզման ժամանակ, այդ մասին հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։
Իսպանացի ֆուտբոլիստը սեպտեմբերի 28-ին բուժզննում կանցնի, որից հետո պարզ կդառնա վնասվածքի լրջության աստիճանը։
Տեղեկացնենք նաև, որ Կատալոնական «Բարսելոնայի» կազմում վնասվածքներ ունեն պաշտպաներ՝ Ժյուլ Կունդեն, Ռոնալդ Արաուխոն, կիսապաշտպան՝ Ֆրենկի Դե Յոնգը և հարձակվող Մեմֆիս Դեպայը։