Էռլինգ Հոլանդը հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել

«Մանչսերթեր Սիթիի» հարձակվող Էռլինգ Հոլանդը բացառիկ ցուցանիշ է գրանցել Նորվեգիայի հավաքականի կազմում՝ գոլի հեղինակ դառնալով Սլովակիայի թիմի դեմ Ազգերի լիգայի B դիվիզիոնի 4-րդ խմբի 5-րդ տուրի խաղում:

Հոլանդը Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկությունում մասնակցել է Նորվեգիայի խփած բոլոր 7 գոլերին, գրում է Squawka վիճակագրական կայքը:

Մանչեսթերյան ակումբի ֆուտբոլիստը դարձել է 6 գոլի հեղինակ, և կատարել մեկ գոլային փոխանցում:

Հոլանդը Նորվեգիայի հավաքականում անցկացրել է 22 հանդիպում ու խփել 21 գոլ: