Հոլանդացի մասնագետ Ռոնալդ Կումանը, որը 2020-2021 թվականներին մարզել է Իսպանիայի Լա լիգայի փոխչեմպիոն «Բարսելոնան», խոսել է կատալոնական ակումբում ձախողման պատճառների մասին:
««Բարսելոնան» գլխավորեցի այն ժամանակ, երբ ակումբը լուրջ ֆինանսական խնդիրներ ուներ: Սկսվել էր կորոնավիրուսի համավարակը, իսկ մենք կորցրեցինք Մեսիին ու Գրիզմանին:
Հիանալի երիտասարդներ ունեինք, սակայն հարձակման գծում չկար այն ներուժը, որը պահանջում էի: Հենց դա էր ձախողման հիմնական պատճառը»,- Կումանի խոսքը փոխանցում է Football Daily-ը:
Հիշեցնենք, որ հոլանդացի մասնագետը «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել է 2021 թվականի հոկտեմբերի 28-ին: