«Միլանը» կարող է երկար ժամանակով կորցնել Մայք Մենյանին

«Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Մայք Մենյանը վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել մոտ մեկ ամիս, հայտնում է RMC Sport-ը՝ հղում անելով Sky Sport-ին։

Սեպտեմբերի 22-ին Ավստրիայի դեմ Ազգերի Լիգայի խաղում (2:0) Մեյնանը փոխարինվեց ընդմիջմանը։

Հաղորդվում է, որ 27-ամյա դարպասապահը ձախ ոտքի սրունքի վնասվածքի պատճառով բաց կթողնի մի քանի շաբաթ։

Եթե ​​Մենյանի վնասվածքի մասին լուրերը հաստատվեն, նա բաց կթողնի Չեմպիոնների Լիգայի հանդիպումները «Չելսիի» դեմ (հոկտեմբերի 5-ին և 11-ին), ինչպես նաև հոկտեմբերի 8-ին կայանալիք «Յուվենտուսի» դեմ Ա Սերիայի խաղը: