Ազգերի Լիգա. Հայտնի են Հայաստանի և Ուկրաինայի հավաքականների մարզաշապիկների գույները

Այսօր՝ Երևանի ժամանակով 17:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի 5-րդ տուրի Հայաստան – Ուկրաինա հանդիպումը:

ՀՖՖ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այսօրվա խաղում մեր ընտրանին խաղադաշտ դուրս կգա կարմիր, իսկ Ուկրաինայի հավաքականը՝ դեղին խաղաշապիկով: