Պաոլո Մալդինին կազմել է լավագույն ֆուտբոլիստների իր եռյակը

«Միլանի» և Իտալիայի հավաքականի լեգենդար պաշտպան Պաոլո Մալդինին նշել է լավագույն երեք ֆուտբոլիստներին, որոնց խաղը նա տեսել է։

Հատկանշական է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի ընդգրկվել Մալդինիի թոփ 3-ում։

«Երեք լավագույնները, որոնց ես տեսել եմ, ինձ համար Լիոնել Մեսսին, Դիեգո Մարադոնան և Ռոնալդոն են:»,- ասել է Մալդինին DAZN-ին տված հարցազրույցում։