Հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդի» սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի» սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

Էրիկսենը ստացել է ձայների 62%-ը՝ առաջ անցնելով Ջեյդոն Սանչոյից (28%) և Ռաֆայել Վարանից (10%)։

Սեպտեմբերին Էրիկսենը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 4 հանդիպում և դարձել երկու գոլային փոխանցման հեղինակ։