Լա Լիգայի ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստների ցանկը՝ ըստ Transfermarkt-ի

Transfermarkt-ը հրապարակել է Իսպանիայի Լա Լիգայի ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը:

Ամենաշատ ներկայացուցիչը թիմում ունի Մադրիդի «Ռեալը»՝ 7: Կատալոնական «Բարսելոնան» ունի 3 ներկայացուցիչ, իսկ Մադրիդի «Աթլետիկոն»՝ 1:

Դարպասապահ. Տիբո Կուրտուա՝ 60 միլիոն եվրո («Ռեալ»)

Պաշտպաններ. Էդեր Միլիտաո՝ 60 միլիոն եվրո («Ռեալ»), Ռոնալդ Արաուխո` 60 միլիոն եվրո («Բարսելոնա»), Ժյուլ Կունդե՝ 60 միլիոն եվրո («Բարսելոնա»), Ֆերլան Մենդի՝ 40 միլիոն եվրո («Ռեալ»):

Կիսապաշտպաններ. Պեդրի՝ 90 միլիոն եվրո («Բարսելոնա»), Օրելյեն Չուամենի՝ 80 միլիոն եվրո («Ռեալ»), Ֆեդերիկո Վալվերդե՝ 80 միլիոն եվրո («Ռեալ»):

Հարձակվողներ. Վինիսիուս Ժունիոր՝ 120 միլիոն եվրո («Ռեալ»), Ռոդրիգո՝ 70 միլիոն եվրո («Ռեալ»), Ժոաու Ֆելիշ («Ատլետիկո»):