«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի պայմանագրում հատուկ կետ է եղել, ըստ որի՝ նա ավելի շատ գումար է վաստակել, քան Իսպանիայի հավաքականում նրա նախկին թիմակից Սերխիո Ռամոսը։
Ակումբային մակարդակում Պիկեն և Ռամոսը երկար ժամանակ մրցակիցներ են եղել՝ խաղալով համապատասխանաբար «Բարսելոնայում» և «Ռեալում», սակայն Ռամոսը մեկ տարի առաջ տեղափոխվեց ՊՍԺ:
Ըստ El Mundo-ի՝ Պիկեի պայմանագիրը, որը կնքվել է 2018 թվականին, նրան դարձրել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող կենտրոնական պաշտպանը։ Հինգ մրցաշրջանի ընթացքում՝ 2017/18 – 2021/22, Պիկեն վաստակել է 142 միլիոն եվրո՝ առանց հարկերի: Հարկերի վճարումից հետո Պիկեն վաստակել է մոտ 15 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում, մինչդեռ Ռամոսը, ըստ տեղեկությունների, ստացել է մոտ 12,5 միլիոն եվրո աշխատավարձ: