Ռոնալդինյո. «Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլի՞ստն է. բարդ հարց է»

Բրազիլացի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին՝ չկողմնորոշվելով, թե արդյոք արգենտինացին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է։

«Բարդ հարց է, քանի որ շատ ֆուտբոլիստներ կան: Չեմ սիրում համեմատել, բայց Պելեն, Մարադոնան… և այլն: Նրանցից յուրաքանչյուրն իր ժամանակի լավագույն ֆուտբոլիստն էր»,- Ռոնալդինյոյի խոսքերն է մեջբերում AS-ը:

Հիշեցնենք, որ Ռոնալդինյոն և Մեսսին միասին խաղացել են «Բարսելոնայում»: Բրազիլացին թիմից հեռացել է 2008 թվականին, իսկ արգենտինացին՝ 2021 թվականին։