«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը հայտարարել է, որ միշտ ցանկացել է մնալ ակումբում:
«Ես միշտ ցանկացել եմ մնալ «Բարսելոնայում», ինչպես նաև այս ամռանը, հենց այդ պատճառով ես հանգստություն էի պահպանում: Ակումբն ունի իր դիրքորոշումը, իսկ ես՝ իմը, երբեմն դրանք տարբերվում են: Սակայն ամեն ինչ նորմալ անցավ»,- Դե Յոնգին է ցիտում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Այս ամառ ԶԼՄ-ները բազմիցս հայտնում էին, որ 25-ամյա հոլանդացին կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»՝ աշխատելու Էրիկ տեն Հագի հետ, ով մարզել է կիսապաշտպանին «Այաքսում»: