Goal պարբերականը ներկայացրել է «Բարսելոնայի» պատմության վատագույն տրանսֆերների վարկանիշային ցանկը։
Ցուցակը գլխավորել է Ֆիլիպե Կոուտինյոն, ով տեղափոխվել էր «Լիվերպուլից» 120+40 միլիոն եվրոյի դիմաց։ Երկրորդ տեղում Անտուան Գրիզմանն է, ում համար կատալոնական ակումբը «Ատլետիկոյին» վճարել էր 120 միլիոն եվրո։ Երրորդը Զլատան Իբրահիմովիչն է («Ինտեր», 69,5 մլն)։
Լավագույն 10-յակում են հայտնվել նաև ուկրաինացի Դմիտրի Չիգրինսկին (Դոնեցկի «Շախտյորից»՝ 25 միլիոն եվրոյով) և բելառուս Ալեքսանդր Հլեբը («Արսենալից» տեղափոխվել է 17 միլիոն եվրոյով):