Պյեր Կալուլյու. «Մենք ժամանակ կունենանք ղեկավարության հետ քննարկելու իմ պայմանագիրը»

«Միլանի» պաշտպան Պյեր Կալուլյուն հայտարարել է, որ պատրաստ է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ:

«Եթե ամեն ինչ շարունակվի այնպես, ինչպես հիմա է, եթե մենք շարունակենք տիտղոսներ նվաճել, իսկ ես մեկնարկային կազմում լինեմ, ապա իմ միակ ցանկությունը կարիերաս «Միլանում» շարունակելը կլինի: Մենք ժամանակ կունենանք ղեկավարության հետ քննարկելու իմ պայմանագիրը»,- ասել է Կալուլուն La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում:

Կալուլուն «Միլանում» է հանդես գալիս 2020 թվականի սեպտեմբերից։ 2022/23 մրցաշրջանում ֆուտբոլիստը թիմի կազմում մասնակցել է 9 հանդիպման և գոլ չի խփել։

Կալուլուի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը, Transfermarkt.com-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո։