Ֆուտբոլի Բելառուսի ազգային հավաքականը չի մասնակցի 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին, հայտնում է «Еврорадио»-ն:
ՈւԵՖԱ-ն Բելառուսի հավաքականին կզրկի Եվրո-2024-ի ընտրական փուլին մասնակցելու իրավունքից՝ Ուկրաինայի դեմ պատերազմին պետության մասնակցության պատճառով։
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը կկայանա 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում։