Կիսապաշտպան Ջամալ Մուսիալան ճանաչվել է «Բավարիայի»՝ օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Մուսիալան, ով ստացել է ձայների 44,6%-ը, գերազանցել է Լերոյ Սանեին (14,1%), Սադիո Մանեին (13,3%), Յոզուա Կիմիխին (5,7%) և Թոմաս Մյուլլերին (5,4%)։ Մուսիալան այս մրցանակը ստանում է երկրորդ ամիսն անընդմեջ, նա լավագույնն էր ճանաչվել նաև հուլիսին։
19-ամյա ֆուտբոլիստը 2022/23 մրցաշրջանում «Բավարիայի» կազմում 10 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։