Ջորդան Հենդերսոնը հրավիրվել է Անգլիայի հավաքական

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը հրավիրվել է Անգլիայի հավաքական՝ սպասվածից ավելի արագ վնասվածքից ապաքինվելուց հետո: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

32-ամյա ֆուտբոլիստը բաց էր թողել «Լիվերպուլի»՝ բոլոր մրցաշարերում վերջին հինգ խաղերը՝ ազդրի խնդրի պատճառով: Այդ պատճառով նա չէր ընդգրկվել ազգային թիմի նախնական հայտացուցակում՝ Իտալիայի և Գերմանիայի դեմ Ազգերի Լիգայի գալիք խաղերի համար:

Երբ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսը ստիպված եղավ ուսի վնասվածքի պատճառով լքել հավաքականի ճամբարը, թիմի մարզիչ Գարեթ Սաութգեյթը որոշել է հրավիրել Հենդերսոնին: