«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուի ծառայություններով, հայտնում է Manchester Evening News-ը:
Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում պորտուգալացու նկատմամբ և կարող է հաջորդ տարի փորձել ձեռք բերել նրա տրանսֆերը։
Սեպտեմբերի սկզբին հաղորդվում էր, որ «Միլանը» ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել 23-ամյա հարձակվողին։
Այս մրցաշրջանում Լեաուն մասնակցած 8 խաղում դարձել է 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։