«Բարսելոնայի» նորեկ Ռոբերտ Լևանդովսկին խոսել է իր նկատմամբ երկրպագուների վերաբերմունքի և «Ոսկե գնդակը» նվաճելու հնարավորությունների մասին։
«Չէի սպասում, որ «Բարսելոնայի» երկրպագուներն այսքան շուտ կսկսեն իմ պատվին երգել «Կամպ Նոուում»: Դա ինձ ստիպեց զգալ, որ ես երկար ժամանակ է՝ ինչ այստեղ եմ խաղում:
«Բարսելոնայի» ֆուտբոլիստներն ամենից հաճախ են արժանացել «Ոսկե գնդակին»: Կարծում եմ, որ «Բարսայից» այս ճանապարհն ավելի կարճ կլինի, քան «Բավարիայից», – լեհի խոսքերն է մեջբերում Marca-ն: